Ոնց որ թե տեղավորվեցինք հա՞... տեղավորեցինք: Արցախը տեղավորեցինք:
Առանց անուն դնելու պետության գործառույթի մեծ մասը իրենց վրա վերցրած կամավորներին ու սրտացավ հայրենակիցներին, ես ինքս էլ եմ Արցախցի ընկերներիս իմ փոքրիկ հարկի տակ տեղավորել:
Դա բոլորիս պարտքն է, ամենափոքր ու ամենավերջին բանը, որ կարող էինք անել մեր հայրենակիցների համար:
Բայց ես չեմ տեղավորվում:
Չեմ կարողանում Արցախը տեղավորել 29 800-ի մեջ:
Չեմ տեղավորվում էս իրականության մեջ:
Իսկ ըսենց տեղավորվելով, վերջում սաղիս մի քիփլիկ թաղամասում են տեղավորելու` անունը դնեն Հայաստան:
Ասեն.
«Մեկ ա տեղավորվող ու տեղավորող ժողովուրդ եք:
Նեղին սովոր:
Յոլա գնացեք:
Չեք ուզում, հելեք գնացեք:
Մի տեղ տեղավորվեք»:
Արտ ԴԵՄԻՐՃՅԱՆ